30 11 2020

Իշխանությունը պետք է  սա աներ, բայց էդ մարդիկ լռում են. Աշոտ Ղազարյան



Ես էլ չեմ կարողանում քնել: Մտավորականների ակցիային ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանը:

«Դաժան բան է, ով էս հողին ու ջրին կպած է, էստեղ է ծնվել, մեծացել, էստեղ էլ երևի կվերջացնի իր կյանքը, դժվար է այս բոլորն այդ մարդու համար: 

Այն, ինչ անում ենք, դա քաղաքական չէ: Իշխանությունը պետք է  անի, դե հիմա էդ մարդիկ լռում են, գոնե մենք ինչ-որ բան պետք է շարժենք: Ես 71 տարեկան եմ, այսքան ժամանակ տեսե՞լ եք մի անգամ քաղաքականության մեջ լինեմ, կամ որևէ բանի մասնակցեմ: Ես քաղաքականություն կայնքում չեմ սիրել, հա՛մ չեմ հասկանում, հա՛մ էլ չեմ սիրում: Սա ճիշտ հայի շարժում է, որին ես մեծ հաճույքով մասնակցում եմ, որ տեսնենք ինչ կարող ենք անել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ